Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանում Հայաստանի ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Արթուր Դալիբալթյանը Լիբանանում ՀՀ ռազմական կցորդի պաշտոնում կնշանակվի նոյեմբերի 25-ից։

Գնդապետ Արթուր Դալիբալթայանը զբաղեցրել է նաև Հունաստանում ՀՀ ռազմական կցորդի պաշտոնը։