2024-11-20 15:30
Լրատվական գործակալություններ
0
Էրդողան․ ՌԴ-ին Ուկրաինայի հասցրած հրթիռային հարվածները կարող են աշխարհը կանգնեցնել մեծ պատերազմի եզրին
Թուրքիան հավանություն չի տալիս և ճիշտ չի համարում Ուկրաինային ԱՄՆ տված թույլտվությունը ՌԴ տարածքի դեմ տակտիկական հրթիռային համալիրներ օգտագործելու հարցում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Բայդենը ձեռնարկել է քայլ, որը կարելի է գնահատել որպես ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմի հետագա հրահրում։
Էրդողանն ավելացրել է, որ ամենափոքր սխալը պատերազմի հարցում նման կլինի կրակը վառոդի տակառ նետելուն՝ խորհուրդ տալով զգուշություն ցուցաբերել։
Նա կարծում է, որ ՌԴ-ին Ուկրաինայի հասցրած հրթիռային հարվածները կարող են տարածաշրջանը և աշխարհը կանգնեցնել մեծ պատերազմի եզրին։
News.am