Իրանի ԱԳ նախարարը բողոք է հայտնել Ֆրանսիային Թեհրանի դեմ Եվրոպայի նոր պատժամիջոցների համար

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին բողոք է հայտնել իր ֆրանսիացի գործընկեր Ժան Նոել Բարրոյին՝ կապված Փարիզի, Բեռլինի և Լոնդոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ն։

«Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին խստորեն քննադատել է եվրոպական երկրների չարդարացված և սադրիչ գործողությունները՝ կապված Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունման հետ»,-ասված է հայտարարության մեջ:

Դիվանագետները քննարկել են նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի և եվրոպական երկրների բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը և մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

ԵՄ խորհուրդը նոյեմբերի 18-ին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ իբր Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համար: Որոշումը նախատեսում է ԵՄ-ի կողմից Իրանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության համար օգտագործվող բաղադրիչների արտահանման, փոխանցման, մատակարարման, վաճառքի արգելք, ԵՄ-ն նաև արգելում է գործարքները նավահանգստային օբյեկտների հետ, որոնք իբր ներգրավված են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղափոխման գործընթացում: Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում անհատական սահմանափակումների տակ է հայտնվել նաև մեկ ֆիզիկական անձ և չորս կազմակերպություն, այդ թվում՝ երեք ռուսական բեռնափոխադրող ընկերություններ՝ «МГ-Флот », «ВТС-Брокер» և «Arapax»:

Մեծ Բրիտանիան ևս ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ ավելացնելով այնտեղ Iran Air ավիափոխադրող, ինչպես նաև Islamic Republic of Iran Shipping Lines (IRISL) առաքիչ ընկերությունները։

Sputnik Արմենիա