Ռուբեն Քոչար․ Մեծագույն կասկած ունեմ, որ Երվանդ Քոչարի հայտնի դիմանկարը կեղծ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը, կասկածներ ունի, որ քանդակագործի հայտնի դիմանկարը, որը գտնվում է պատկերասրահում, կեղծ է: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Ռուբեն Քոչարը։

 

Նա մանրամասնեց, թե ինչու է այդպես կարծում.

«Դիմանկարն իր ներքևում ունի փայտե գիծ, որը նկարված է Քոչարի կողմից: Հայրս մի անգամ ինձ ցույց տվեց, որը իմ մեջ տպավորվել է, այդ փայտն ունի մեխերի տեղ, որը նկարված է, անցք չէ: Նա ինձ ասաց, որ եթե Հայաստանում գտնեք մեկին, որ կարող է այսպիսի մեխի անց նկարել, ես իմ վիզը կկտրեմ: Դա տպավորվել է մինչև այսօր: Այդ նկարի վրա այսօր բացակայում է փայտը և մեխի տեղերը: Հիմա, եթե նկարի շրջանակը փոքր են արել ու այդ հատվածը փակել է, բայց դա էլ մի ուրիշ պատմություն է: Քոչարը դա նկարել է, հպարտանում էր, որ այպիսի բան ոչ ոք չի կարող նկարել, այսօր փակ է դա»։

Նա նաև նշեց, որ կասկածում է, թե Երվանդ Քոչարի թանգարանի գործերի ինչ-որ մաս օրիգինալ են. «Դրա համար պետությունից փորձաքննություն եմ խնդրում, որովհետև դա պետությանն է: Պետության ներկայացուցիչները, հակառակը, որևէ արձագանք չեն տալիս, ասում են՝ քեզ հետ խոսելու ոչինչ չունեմ: Այսքան ամիսներ նախարարի կողմից բացի ֆշշոցից ու թարս հայացքից, ուրիշ բան չեմ նկատել: Չի հարցնում ինչի մասին է խոսքը, ըստ երևույթին գիտի, դրա համար չի հարցնում»։

News.am