2024-11-20 18:23
Լրատվական գործակալություններ
0
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը և այս պահին դեռ խորհրդարանում է։
Ալեն Սիմոնյանի մամլո խոսնակ Մովսես Հարությունյանը «Փաստինֆոյին» հայտնեց, որ հրաժարականի դիմում չեն ստացել։
Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Աղազարյանը մտադիր է ոչ թե մանդատը վայր դնել, այլ դուրս գալ ՔՊ-ից։
Երեկ ՔՊ վարչության նիստին ներկա էր նաև Աղազարյանը, նիստում քննարկվել էր նաև նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը։