Մելքոնյան․ Ադրբեջանը զենք և զինտեխնիկ տեղափոխող ինքնաթիռների 5 թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է, որ Ադրբեջանն ուժեղացնում է Նախիջևանում տեղակայված ռազմական խմբավորումը։

«Նոյեմբերի 10-ից նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը զենք և զինտեխնիկ տեղափոխող ինքնաթիռների 5 թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան։ Ինքնաթիռները թռել են Գյանձակից և Նախիջևան։

Նախիջևան զենք տեղափոխելու մասին պնդումների համար հիմք է հանդիսանում հետևյալ փաստերը.

Գյանջա-Նախիջևան երթուղով ինքնաթիռները թռչում են Թուրքիայի տարածքով։ Սա նշանակում է, որ անվտանգ օդային տարածք է անհրաժեշտ զենք տեղափոխելու համար, թեև այս ճանապարհը շատ երկար է և բառացիորեն շրջանցիկ է: Հիշեցնեմ, որ քաղաքացիական ինքնաթիռները Նախիջևանից Բաքու թռչում են ուղիղ Հայաստանի տարածքով։

Բայց արդեն Նախիջևան-Գյանջա երթուղում ինքնաթիռները թռչում են ավելի կարճ ճանապարհով՝ Իրանի օդային տարածքով: Սա նշանակում է, որ դրանք բեռնաթափված են, իրենց հետ զենք ու զինտեխնիկա չեն կրում։

Եզրակացություն. Սյունիքի պարագծի շուրջ լարվածությունն աճում է»,-գրելէ Մելքոնյանը։

Panorama.am