Աբխազիայի կառավարությունը հրաժարական տվեց. նշանակվել է վարչապետի պաշտոնակատար

Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան ստորագրել է «Աբխազիայի Հանրապետության վարչապետի հրաժարականի մասին» հրամանագիրը, հայտնում է Apsnypress-ը։

«Ըստ «Աբխազիայի Հանրապետության Նախարարների կաբինետի (կառավարության) մասին» Աբխազիայի Հանրապետության սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի, ընդունել Աբխազիայի Հանրապետության վարչապետ Անկվաբ Ալեքսանդր Զոլոտինսկովիչի հրաժարականը։ Աբխազիայի Հանրապետության նախարարների կաբինետին հանձնարարել շարունակել իրականացնել իր լիազորությունները»,-ասված է հրամանագրում։

Բացի դրանից, Գունբան ստորագրել է «Աբխազիայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի մասին» հրամանագիրը։ Աբխազիայի «Աբխազիայի Հանրապետության Նախարարների կաբինետի (կառավարության) մասին» սահմանադրական օրենքին համապատասխան՝ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Բգանբա Վալերի Ռամշուխովիչը։

News.am