Եվրախորհրդարանը նոյեմբերի 27-ին կհաստատի եվրահանձնակատարների թեկնածությունները

Եվրահանձնաժողովը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ, պատրաստվում է 2024 թվականի դեկտեմբերի 1-ից սկսել աշխատանքը՝ նորացված կազմով։ Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի առաջնորդները կարողացել են համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նորացված կազմի հարցում, հայտնում է DW-ն։

Խորհրդարանի լիագումար նիստում վերջնական քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում։ Հենց այս հանդիպման ժամանակ պաշտոնապես կհաստատվեն նոր եվրահանձնակատարների թեկնածությունները, որից հետո մարմինը կկարողանա սկսել իր աշխատանքը։

Եվրախորհրդարանում լսումների ժամանակ Եվրահանձնաժողովի փոխնախագահների պաշտոնի համար վեց թեկնածուներ բախվել են աջակցության հետ կապված դժվարությունների: Այսպիսով, սոցիալիստներն ու սոցիալ-դեմոկրատները չցանկացան հաստատել երկրի իշխող աջակողմյան «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունից իտալացի Ռաֆայել Ֆիտտոյի թեկնածությունը։

Միևնույն ժամանակ, աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության դաշինքը դեմ է արտահայտվել Իսպանիայի ներկայիս բնապահպանության նախարար և սոցիալիստ Թերեզա Ռիբերայի թեկնածությանը, ով մեղադրվում է Վալենսիայում վերջերս տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի ժամանակ անգործության մեջ։

News.am