ՄՔԴ-ն Գազայում կատարվածի համար Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր է տվել: Նմանատիպ օրդեր է տրվել նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամեդ ադ-Դեյֆի ձերբակալման համար։ Այս մասին հայտնում է դատարանի կայքը։
Ավելի վաղ արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարները հայտարարել էին ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան հանրապետության հայցին միանալու համաձայնության մասին:
ՄՔԴ դատախազ Քարիմ Խանն ավելի վաղ պահանջել էր օրդերներ տրամադրել Նեթանյահուի, պաշտպանության նախարար Գալանտի և ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներ Յահյա Սինվարի, Մուհամմադ Դեյֆի և Իսմայիլ Հանիայի ձերբակալման համար: Դատախազի խոսքով՝ հաշվի առնելով ձեռք բերված ապացույցները, հիմքեր կան ենթադրելու, որ Իսրայելի ղեկավարները պատասխանատու են սովի, կանխամտածված տառապանքների, սպանությունների, խաղաղ բնակչության դեմ հարձակումների, բնաջնջման, հետապնդումների և «այլ անմարդկային գործողությունների համար»:
Իր հերթին, հետաքննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդները քրեական պատասխանատվություն են կրում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի տարածքում և Գազայի հատվածում իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:
Sputnik Արմենիա