2024-11-21 18:00
Լրատվական գործակալություններ
0
Իսրայելի հետ պատերազմն արդեն Լիբանանի վրա 20 միլիարդ դոլար է արժեցել
Իսրայելի հետ պատերազմը Լիբանանին արդեն 20 միլիարդ դոլար է արժեցել, Bloomberg-ին ասել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամը։
Կորուստները գերազանցում են Լիբանանի ՀՆԱ-ն 2023 թվականին, որը կազմել է 18 միլիարդ դոլար, հայտնում է Middle East Eye-ը։
Այն նշում է, որ ուղղակի և անուղղակի ծախսերը ներառում են «զբոսաշրջության և գյուղատնտեսության գրեթե ամբողջական դադարեցում, շենքերի վնասում և գործազրկության աճ»:
News.am