ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել X-ի իր էջում։
«Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին ԱՐՄՍԱՏ-1-ի կողմից ուղեծրից արված լուսանկարներում»,–նկարներին կից գրել գրել է նա։
Նշենք, որ հոկտեմբերին ԶԼՄ–ները գրել էին, որ Հայրապետյանը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարել է արբանյակի նախագծի լիակատար ձախողման մասին, որի վրա ծախսվել է առնվազն 8 մլն դոլար։ Թերթը, հղում անելով պաշտոնյային, նշել էր, որ արբանյակը կընկնի 2 ամսից, իսկ իշխանությունները 50 մլն դոլար արժողությամբ նոր ծրագիր են պատրաստում։ ԶԼՄ–ներում տեղեկություններ են հայտնվել նաև, որ արբանյակի թեմայի հետ կապված քրեական գործ է հարուցվել։
Նախարարը լրագրողների հետ զրույցում հերքել էր` ասելով, որ ««Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ որևէ աղմկահարույց տեղեկության չի տիրապետում։
Բայց 2023 թվականի ապրիլից նախարարությունը խոստանում էր հրապարակել նկարները, բայց չէր տրամադրում։
Հիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական Satlantis ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 25-ին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ-1»։
Sputnik Արմենիա