Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մեր երկրում վարչապետ աշխատող Փաշինյանը օրերս թրաշվելուց հետո որոշեց «թրաշել» նաև նախարարական կազմը և վեց նախարարներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։

Չնայած դրան, ըստ կուլիսային խոսակցությունների, Փաշինյանը որոշել է նրանցից ոմանց այլ պաշտոններ տալ։ Կառավարությունից դուրս, հրաժարականների երթը հասավ նաև Ազգային ժողով, և իր մանդատը վայր դրեց ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար, քանի որ շատ դժգոհություններ կան նաև Անահիտ Ավանեսյանից։ Դե ինչ, սպասենք փաշինյանական նոր սցենարների»:

News.am