Ալեքսիս Օհանյանը Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամ է ցույց է տվել

Այս մետաղադրամը հատվել է մ.թ.ա. մոտ 95 թվականին և դրված է իմ գրասեղանի վրա 2024 թվականին: Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ձեռնարկատեր և Reddit ծառայության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

«Եթե դուք հայ եք (կամ պարզապես պատմության սիրահար), ապա գիտեք Տիգրան Մեծի մասին և թե ինչպես նրա օրոք Հայաստանի թագավորությունն ընդարձակվեց և դարձավ Հռոմի Հանրապետության արևելքում ամենահզոր պետությունը։ Գերհազվագյուտ մետաղադրամների այս շարքը ներկայացնում է Հալլեյի գիսաստղը, որը հայտնվել է Տիգրանի օրոք և համարվել է հաջողության նշան»,- գրել է նա։

News.am