Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում կմրցի Վրաստանի ընտրանու հետ։

Այս մասին հայտնի է դարձել այսօր` ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած վիճակահանության ժամանակ։

Փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան 2025 թվականի մարտի 20-ին (Հայաստանում) և 23-ին (Վրաստանում)։

Հաղթող թիմը Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա B դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 4-րդ խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ վեց խաղում վաստակելով 7 միավոր:

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։

Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել։

Sputnik Արմենիա