Մեդվեդև․ ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ մյուս մասնակիցները միացել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմին Կուրսկի և Բրյանսկի մարզերին հարվածելու համար իրենց հրիթռների օգտագործումից հետո, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Al Arabiya հեռուստաալիքի հարցազրույցում։
«Դա, միևնույն է, փոխում է մարտական բախումների և տեղի ունեցողի ընթացքը, քանի որ վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ դաշինքը, Վաշինգտոնը և այդ դաշինքի մյուս մասնակիցները, ըստ էության, միացել են արդեն մեր երկրի դեմ ոչ թե հիբրիդային, այլ լիարժեք պատերազմին»,- ասել է Մեդվեդևը ՌԴ-ի խորքին խփելու համար արևմտյան հեռահար հրթիռների կիրառման հետևանքների մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Եվ դա անհետևանք չի մնա»,- ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Նա նշել է, որ հասցված հարվածներն արդեն անհետևանք չեն մնացել։
News.am