ԿԲ փոխնախագահ․ Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն լրիվ ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

 

Նա նշեց, որ այլ հարցերի չի կարղ պատասխանել՝ հաշվի առնելով գործընթացները, նաև այն, որ արցախցիները դիմել են ՍԴ:

Դիտարկմանը՝ արցախիցները ցանկանում են օգտվել դրանցից, Արմեն Նուրբեկյանն ասաց. «Քանի որ Սահմանադրական դատարան են դիմել, չեմ կարող որևէ բան ասել։ Որոշումներ կկայացվեն, բայց ֆոնդերի հետ կապված որևէ խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են»։

Նրա խոսքով, եթե արցախցին ՀՀ քաղաքացիություն է ստանում, գրանցվում է և այստեղ շարունակում է իր աշխատավարձից կուտակումներ անել. «Դրանք ներդրված ֆոնդեր են արդեն, այդ ֆոնդերը իրենք կուտակումներն անում են, նոր ներդրումներ չեն արվում, բայց եղածը արդեն եկամտ ապահովում է, բայց նոր ներդրումներ բնականաբար չի արվում»,-ասաց Նուրիբեկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։

News.am