«ԱՄԵՆԱՅՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ». ARARAT-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՆՈՐ ԱՐՇԱՎԸ
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավըբրենդի պատմության ևս մեկհատոր է։ ARARAT հայկական կոնյակը,շարունակելով ամրացնել ներկայացվածություննիր բոլոր շուկաներում և կենտրոնանալով սպառողի հետ հողարդակցման առավել արդյունավետմիջոցների վրա, բացում է մի նորէջ, որընրբորեն ներկայացնում էմի պատմություն ամենակարևորի մասին։
Գովազդային այս արշավում բրենդի ավանդական արժեքները՝ վարպետությունը, առատաձեռնությունը, կիրքը, աութենտիկությունը գտնում են իրենց վառ ևգունագեղմարմնավորումը, որպեսզի հիշեցնեն մարդկայինանգին ու անկեղծ հույզերի մասին։
1887 թվականից ի վեր ARARAT-ի վարպետները, սերնդե սերունդ փոխանցելով գիտելիքը, փորձն ու ավանդույթը, մշտապես լիացրել են այն նվիրական սիրով և անկեղծ հույզերով։ ARARAT-ի հենց այս եզրն է արձագանքել տասնամյակների ընթացքում ու մշտապես հանդիպել սպառողների գնահատականին, նրանց պատրաստակամությանը՝ կիսելուբրենդի հետ մարդկային շփումների ամենաջերմ ու անկեղծ պահերը։ 1887 թվականից ARARAT-ի վարպետներն իրենց հույզերն են ներդնում արտադրության փուլերից յուրաքանչյուրի մեջ։ «Ամենայն անկեղծությամբ» արշավով ARARAT-ը կիսում է նվիրական այս մոտեցումը Ձեզ հետ։
Գովազդային նոր արշավը ներկայացնում է ARARAT տեսականու դասերից յուրաքանչյուրը։ Արշավի վիզուալբաղադրիչները միավորված են դրամատուրգիական որոշակի ընդհանրությամբ։ Այսպես՝ նոր արշավի վիզուալ շարքից յուրաքանչյուրը կառուցված է դուալության սկզբունքով։ Արշավի պատկերներից յուրաքանչյուրում ARARAT-ը անդրադառնում է բրենդի երկու հարթություններին՝ ինքնին արտադրանքին և այն հույզերին, որոնցով այն ուղեկցվում է։ ARARAT-ը ընդգծում է «իրականն» ու «անկեղծը» և դառնում այս երևույթներիայնկետը, որտեղ ներդաշնակորեն միավորվում են արտադրութան վայելքի պահերը։ Հենց այս պահերն են, որ ամփոփում են ARARAT-ի դարավոր ժառանգությունն ու մեր կյանքի այն արժեքավոր դրվագները, որոնք մշտապես զուգորդվում են մեկ գավաթ ARARAT-ով։
Այսպես ARARAT-ի աստղային դասը, որը միավորում է ARARAT 3 աստղ և ARARAT 5 աստղ կոնյակները,պատկերային հագեցած ամփոփում է ստանում խաղողի օգնությամբ։ Կոնյակի հիմքը՝ խաղողը, այստեղ պատկերված է տարածական նուրբ լուծումներով, արևի և նրանից ճառագայթող լույսով, որը խորհրդանշում էբնության հաղթանակն ուառատաձեռնությունը։ Պատկերավորումը զուգորդված է նաև «1887 թվականից ի վեր Ձեզ ենք նվիրում արևի ջերմությունը» գրությամբ՝ հրավիրելով իրական հայկական կոնյակի սիրահարներին կիսելու նրա ջերմությունը մտերիմների հետ։
ARARAT-ի պրեմիում դասը, որը ներառում է ARARAT Անի և ARARAT Ախթամար կոնյակները, սպառողին է ներկայանում կոնյակի պատրաստման կարևորագույն փուլերից մեկի՝ թորման գործընթացի միջոցով։ Հարգանքի տուրք մատուցելով գրագետ և արհեստավարժ թորմանը, որն էլ դեռ 1887 թվականին դարձավ Հայաստանում կոնյակագործության հիմնադրման ելակետերից մեկը՝այս դասի վիզուալ լուծումը կենտրոնացնում է մեր հայացքը արտադրական հենց այս փուլի վրա։Այստեղ խոշոր պլանով պատկերված թորման սարքի մի հատվածըներկայացված էհագեցած գույների ներքո, որոնք ստեղծում են հուզական ներգրավման ակներև էֆեկտ։
ARARAT հայկական կոնյակների սուպեր-պրեմիում դասը, որը միավորում է ARARAT Վասպուրական, ARARAT Դվին և ARARAT Նաիրի կոնյակները գովազդային նոր արշավում այլաբանորեն պատմում են կոնյակի պատրաստման ամենաերկարատև փուլի՝ հնացման մասին։ Այստեղ, ըստ նախագծի վրա աշխատող ստեղծագործական թիմի,Նաիրի կոնյակը ներկայացված է դարավոր կաղնեփայտե մի հատվածի վրա, որը մտովի տանում է դիտողին դեպի իրական կոնյակի կարևոր տարրը՝ կաղնեփայտե տակառներում տեղի ունեցող հնացումը։
Տակառատախտակի նատուրալիստական պատկերումը, որտեղ ուշադիր դիտողը վստահաբար կնկատի կաղնեփայտի բնական ճեղքվածքներ, ակամա փոխանցում է վստահության, տոկունության, մտագրավ հետհայացքի և հնացվածության զգացումը։ Տասնամյակներ պահանջող այն հնացվածության, որի յուրաքանչյուր տարին խնամքով պահում է նվիրական վարպետությունն ու անկեղծ սերը, և որով ARARAT-ի վարպետները ստեղծել և շարունակում են հյուսել ARARAT-ի պատմությունը։
«ARARAT-ը միշտ պատրաստ է դիմելու նորարարական քայլերի։ Այսպես` դեռ 2021 թվականին ապրանքանիշի ոճաբանական առանձնահատկություններին մենք հաղորդեցինք նոր տարրեր, որոնք այն ժամանակ հեղափոխական էին ոլորտի համար։ Ժամանակի ընթացքում մեր նորարարությունները ոչ միայն ի ցույց դրեցին մեր հնարավորությունների նոր կողմը, այլև դարձան օրինակելի։ Այսօր ARARAT-ը մեկ քայլ առաջէգնում։ Ապրանքանիշն ունի հարուստ պատմություն, բացառիկ ավանդույթներ, կատարյալ որակ։ Այս ամենի մասին անհրաժեշտ է պատմել մեր սպառողներին աշխարհի ավելի քան 50 երկրներում, որտեղ ներկայացված է բրենդը։ Պատմել այն մասին, որ ARARAT-ն արժանի է կիսելու մտերիմների հետ անցկացրած ամենաջերմ ու անկեղծ պահերը։ Նոր արշավով մեզ համար շատ կարևոր էր միավորել բոլոր սպառողներին իրապես կարևորի շուրջ։«Ամենայն անկեղծությամբ» գովազդային արշավըբրենդի պատմության նոր էջն է, որը մեր ուշադրությունը հրավիրում է ամենակարևորի, ամենաիրականի՝ մարդկային անկեղծ հույզերի վրա, որոնցով օժտում ենք մեզ համար ամենաթանկագինը՝ սերը, աշխատանքը,հոգատարությունը, գթասրտությունը, ջերմ հարաբերությունները», - ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի շուկայավարության և վաճառքների տնօրեն Անուշ Համբարձումյանը։