Բաքվում ռազմական փորձագետ է կալանավորվել ՀՀ-ի հետ սահմանին գտնվող դիրքերը նկարելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ռազմական փորձագետ Ադալյաթ Վելիևի նկատմամբ քրեական գործ է հարուցել Հայաստանի հետ սահմանին գտնվող դիրքերը նկարահանելու համար:

Քննության տվյալներով՝ Ադրբեջանի առողջապահության նախարարության «Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոնի» քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը, որը որպես սպա ծառայել է զինված ուժերում, լուրջ վնաս է հասցրել երկրի շահերին, պետանվտանգությանը և պաշտպանունակությանը:

Նշվում է, որ նա նոյեմբերի 22-ին սահմանամերձ տարածքներում (Խեյրիմլիի շրջան) կազմակերպված մեդիաշրջագայության ժամանակ նկարահանել և հրապարակել է սահմանապահ զորքերի տեղակայման վայրը, դրանց կոորդինատները:

Վերդիևը որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական օրենսգրքի 284.1 (պետական գաղտնիքի հրապարակում) և 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հոդվածներով: Քննչական կոմիտեի միջնորդության հիման վրա նրան կալանավորել են։

Sputnik Արմենիա