Բայդենն ու Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն լիբանանյան «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին, Reuters-ին հայտնել են լիբանանյան չորս բարձրաստիճան աղբյուրներ:

Լիբանանում հրադադարի շուրջ քննարկումները զգալի առաջընթաց են գրանցել, հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։

«Շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել (...) մեր ամերիկացի գործընկերների հետ (...), հուսով ենք՝ բոլոր ներգրավված կողմերը հնարավորինս շուտ կօգտվեն այս հնարավորությունից», -նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Asharq al-Awsat պարբերականը հայտնել էր, որ Բայդենն ու Մակրոնը երեքշաբթի կհայտարարեն 60-օրյա հրադադարի մասին։

News.am