Ի՞նչ են քննարկել Անկարայում Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ բանակցությունները տեղի են ունեցել Անկարայում փակ դռների հետևում։

Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ քննարկելու համար մեր հավաքական անվտանգության աճող մարտահրավերները՝ ներառյալ ահաբեկչության սպառնալիքը, Ուկրաինայում պատերազմը և Մերձավոր Արևելքի ճգնաժամը:

«Օրըստօրե ավելի անկանխատեսելի դարձող աշխարհում Թուրքիան անգնահատելի ներդրում է կատարում ՆԱՏՕ-ում»,- գրել է Ռյուտեն սոցիալական ցանցերում:

News.am