The Guardian․ Հնդկաստանը սուր քննադատության է ենթարկել Բաքվում ստորագրված փաստաթուղթը
Cop29-ում համաձայնեցված կլիմայի ֆինանսավորման գործարքն «արդարության ծաղրանմանակում» է և չպետք է ընդունվեր, հայտարարել են որոշ երկրների բանակցողներ: Դրա մասին գրում է բրիտանական The Guardian-ը։
Կլիմայական համաժողովն ավարտվեց կիրակի վաղ առավոտյան դրամատիկ երանգով, երբ բանակցողները համաձայնության եկան կլիմայի ֆինանսավորման հոսքն աղքատ երկրներ եռապատկելու շուրջ:
Զարգացող երկրները կոչ են արել հարուստ երկրներին իրենց տարեկան 1,3 տրիլիոն դոլար տրամադրել՝ օգնելու համար ածխաթթվայնացնել իրենց տնտեսությունները և հաղթահարել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը: Սակայն վերջնական համաձայնագիրը տարեկան ընդամենը 300 միլիարդ դոլարի պարտավորություն է սահմանում, իսկ նպատակային ցուցիչն ընդամենը 1,3 տրիլիոն դոլար է կազմում:
Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ 100 միլիարդ դոլարի խոստումը: Հնդկաստանի բանակցող Չանդնի Ռայնան հայտարարել է, որ դա «խիստ ցածր» է:
Հնդկաստանի տնտեսական հարցերի դեպարտամենտի խորհրդականն Ռայնայի համար զայրույթ հարուցեց ոչ միայն նպատակը, այլ նաև այն գործընթացը, որի միջոցով այդ գործարքը կնքվեց:
Համաձայնագրի սևագրերը շրջանառվում էին դեռևս հանրությանը հասանելի դառնալուց առաջ, և վերջին պահին կուլիսային գործարքների մասին խոսակցություններ էին պտտվում:
Ռայնան նշել է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան պետք է որոշումներ ընդունի՝ հիմնվելով կոնսենսուսի վրա: Հնդկաստանը նախատեսում էր հատուկ հայտարարությամբ հանդես գալ նախքան որոշման ընդունումը, սակայն դրա հնարավորությունը չտրվեց։
Նրա համոզմամբ՝ 300 միլիարդ դոլարի խոստումը «բեմադրված էր»: «Այս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան օպտիկական խաբկանք»,-ընդգծել է նա:
Ռաինան անվանել նպատակն ընդունելը «զայրացուցիչ» է որակել։ «Դա արդարության կատարյալ ծաղրանմանակում էր»,-եզրափակել է նա:
News.am