2024-11-26 12:19
Լրատվական գործակալություններ
ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը. Փաշինյանը որոշում է կայացրել
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էդուարդ Հակոբյանը, որը ներկայում Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրել է Փաշինյանը։
Նշենք, որ Էդուարդ Հակոբյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ էլ աշխատել է նույն նախարարությունում՝ մակրոտնտեսական քաղաքականության վարչության կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ։
Հակոբյանը տնտեսական գիտությունների թեկնածու է։
Sputnik Արմենիա