ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵՆԹԱԴՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Հաջորդ շաբաթ մենք տեղեկություն կներկայացնենք ենթադրվող հանցագործության մասին, որը կատարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 26-ին ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք թույլ չենք տա ծածկել այս գործը։ Եթե կառավարությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ապա չի կարող անտարբեր մնալ այս հարցի հանդեպ։ Եթե մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ նախարարը հրաժարականի դիմում չներկայացնի, մենք կշարունակենք մեր քայլերը»,- տեղեկացրել է նա։
Մինչ նախարարի կողմից պարզված խախտումների մանրամասները ներկայացնելը Զոհրաբյանը նշել է, որ հենց ֆինանսների նախարարն է կանգնած հարկային փոփոխությունների հետևում փաստաբանական ծառայությունների ոլորտում։
«Ներկայիս հարկային համակարգի պայմաններում եթե փաստաբանները կարող են քաղաքացիներին տրամադրել անվճար ծառայություններ, ապա հարկային փոփոխություններից հետո դա անհնար կդառնա։ Այս փաստը, իր հերթին, կբարձրացնի քաղաքացիների և պետության ֆինանսական բեռնվածությունը»,- նշել է նա։
Փաստաբանը պատմել է, որ երբ որոշվել է, որ փաստաբանական գործունեությունն առանց հիիմնավորման պետք է անցնի շրջանառության հարկից ընդհանուր հարկային ռեժիմի, փաստաբանները որոշել են ուսումնասիրել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործողությունները, որոնք, նրանց գնահատմամբ, կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։
«Նախնական արդյունքները արդեն առիթ են տվել մտածելու հիմնավորված կասկածի համար այն առումով, որ Հովհաննիսյանի գործողությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։
Երբ նա ստանձնեց նախարարի պաշտոնը՝ մինչ այդ զբաղեցնելով ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, 2021թ. հայտարարագրեց երեք տրանսպորտային միջոց։ Դրանք ձեռք էին բերվել տարբեր տարիների, բայց բոլորը՝ հունվարի 1-ին։ Ակնհայտ է, որ այդ ամսաթվերը հորինված են։ 2022-ից պատկերը սկսում է փոխվել, երբ մեքենաների ձեռքբերման ամսաթվերը փոխվեցին։ Բացի այդ, փոխվել էր մեքենաներից մեկի արտադրության ժամկետը, որը «երիտասարդացել» էր 10 տարով։
Նշվել է, որ 2006թ. «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան 2023թ. վաճառվել է 2,5 մլն դրամով։ 2022թ. հայտարարագրում նշվել է, որ մեքենան վաճառվել է 2023թ.։ Սա անհասկանալի է։
Բացի այդ, նշվել է, որ 2022թ. փետրվարին 2006թ. արտադրության «Տոյոտա» մեքենան վաճառվել է արդեն 25 մլն դրամով։ Հատկանշական է, որ այս հայտարարագիրը 2023 թվականի է։ Այս ամենը վկայում է այն ամսին, որ կամ մենք գործ ունենք փողերի լվացման, կամ անօրինական հարստացման, կամ հայտարարագրում կեղծ տվյալներ նշելու հետ։
Բացի այդ, Հովհաննիսյանի հայտարարագրում նշվել է, որ 2021թ. հունվարի 1-ին նա գնել է բաժին ընկերությունում 1 մլն 50 հազար դոլարով և բաժին մեկ այլ ընկերությունում՝ 980 հազար դրամով։
2022թ. վերջին 1 մլն 50 հազար դոլարի բաժինը ընկերությունում վերածվել է բաժնեթղթի, իսկ գնման ամսաթիվը փոխվել է 2021թ. օգոստոսով։ Ընդ որում, մյուս ընկերության բաժինը 980 հազար դրամով արդեն բացակայում էր։ 2023թ. արդեն չկային ոչ 1 մլն 50 հազար դոլարով բաժնեթուղթը, ոչ 980 հազար դրամով բաժինը։ Ի՞նչ պատահեց 1 մլն 50 հազար դոլարանոց բաժնեթղթի հետ»,- հարցրել է փաստաբանը։
Զոհրաբյանը տեղեկացրել է, որ պաշտոնն ստանձնելիս Հովհաննիսյանը ցույց է տվել, որ ընկերություններից մեկին պարտքով 35 մլն 380 հազար դրամ է տվել 0 տոկոսով։
«Նույն թվականին նա ստացել է 1 մլն դոլարի վարկ 0 տոկոսով։ Սա նույնպես հատկանշական է, քանի որ պաշտոնատար անձը անտոկոս վարկ է ստանում 1 մլն դոլարի չափով։
2022թ. նա պարտք է տվել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ին ևս 52 մլն 614 հազար դրամ 0 տոկոսով։ Նշվել է, որ կա նաև 930 հազար դոլարի չափով մեկ այլ վարկ, ինչը նշանակում է, որ այդ վարկը նախորդ տարի արդեն կար, բայց չի հայտարարագրվել։
2023թ. հայտարարագրում նշված է «Ջի կոդերս» ընկերությանը 0 տոկոսով վարկի մասին, որը «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ի իրավահաջորդն է։ Հայտարարագրից նաև երևում է, որ 1 մլն դոլարի չափով վարկը նրան չի վերադարձվել»,- ասել է Զոհրաբյանը։
Փաստաբան Արթուր Ակլունցը, իր հերթին, պարզաբանել է, որ «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ բաժինը նախարարը ձեռք է բերել պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո՝ 1 մլն 50 հազար դոլարով։
«2022թ. այդ ընկերությունը վերակազմակերպվել է, և Վահե Հովհաննիսյանը դադարել է լինել բաժնետեր, և այդ ընկերությունը, որը նոր տեր ունի, դիմել է կառավարությանը և ազատվել 1 մլրդ դրամ ապրանքների ներմուծման համար 98 մլն դրամի հարկերից։ Ընդ որում, այդ ընկերության շրջանառությունը կազմում է ընդամենը 600 հազար դրամ։
Այդ ընկերությունը, մեր տվյալներով, պատկանում է ֆինանսների նախարարի ազգականին, որի անունը Ռուբիկ Կարապետյան է։
Ըստ էության, նախարարը, մինչև պաշտոնն ստանձնելը, վերցրել է 1 մլն դոլարի վարկ, գնել ընկերությունը, 2022թ. վերակազմակերպել իր բաժինը և օտարել այն։
Դրանից հետո այդ ընկերությունը, որը պատկանում է նախարարի ազգականին, դիմել է կառավարություն, ֆինանսների նախարարությունը դրական եզրակացություն է տվել, ինչի արդյունքում այդ ընկերությունը ստացել է խոշոր արտոնություններ, որոնք ավելի ուշ ընդլայնվել են՝ հասնելով 118 մլն դրամի»,- ընդգծել է փաստաբանը։
Ակլունցը նաև պատմել է, որ պաշտոնն ստանձնելուց մի քանի օր հետո Հովհաննիսյանը ձեռք է բերել «Ինոգեյթ» ընկերության բաժնի 98 տոկոսը, որը գրանցված է որպես ՏՏ-ընկերություն։
«Ընկերությունում բաժնի տնօրեն է դառնում Գեղամ Կարապետյանը, որը, մեր տեղեկություններով, Հովհաննիսյանի ազգականն է։ Հետագայում բաժինը այդ ընկերությունում Հովհաննիսյանի հայտարարագրում անհետանում է»,- ասել է Ակլունցը։
Զոհրաբյանն ավելացրել է, որ եթե նախարարը արդարանա վրիպակներով կամ բացթողումներով, ապա այդ դեպքում տարօրինակ կթվա, որ մարդուն, որը անկազմակերպ վարք է դրսևորել սեփական բյուջեի հաշվետվության հանդեպ, վստահել են երկրի բյուջեի կառավարումը։
Փաստաբան Արմինե Ֆանյանը, իր հերթին, հայտնել է, որ եթե այս բոլոր դեպքերը ապացուցվեն, ապա այս անձին կարող է սպառնալ 6-12 տարվա ազատազրկում։