2024-11-26 18:40
Լրատվական գործակալություններ
ՍԴ. 120 մլն եվրոյի վարկի մասին ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴ-ն որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը։
2. Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Որոշման վերաբերյալ հատուկ կարծիք ունեն դատավորներ Խունդկարյանը և Սաֆարյանը։
Panorama.am