ՌԴ-ն իր մերձավոր շրջապատի վրա ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտների ընդլայնման վտանգ չի տեսնում

Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնման ուղղակի սպառնալիք չի տեսնում, սակայն Արևմուտքը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում ռազմական և հետախուզական ներկայությունը վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին RTVi-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասի հետ դաշնակցային բնույթ են կրում:

«Մեր միջև կնքվել են պայմանագրեր, որոնք նախատեսում են փոխադարձ աջակցություն և պարտավորություն՝ բացառել այնպիսի գործողությունները, որոնք կարող են սպառնալ միմյանց անվտանգությանը»,-նշել է նա:

Մոսկվան ուշադիր հետևում է արևմտյան երկրների ակտիվությանը, քանի որ հետխորհրդային տարածքում քաղաքական ռեժիմները փոխելու նրանց ռազմավարական նպատակը շարունակում է անփոփոխ մնալ: Միևնույն ժամանակ, Կենտրոնական Ասիայում, Ստերնիկի կարծիքով, հասկանում են նման ներթափանցման հետ կապված ռիսկերը և շահագրգռված են կայունության պահպանման հարցում։

Sputnik Արմենիա