ՄՔԾ նախկին պետ Արմեն Ղազարյանը ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել

Ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Ղազարյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակված է e-gov տեղեկատվական հարթակում։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Ղազարյանն ազատվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից։

Վարչապետը ստորագրել է նաև ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին պաշտոնից ազատելու որոշումը։

Նշենք, որ Արմեն Ղազարյանը 2018 թվականի հունիսին նշանակվել էր միգրացիոն ծառայության պետ, իսկ 2023 թվականի հունվարից զբաղեցնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնը։

Sputnik Արմենիա