Սիրիայում ռազմական հակամարտություն է սկսվել բանակի, թուրքամետ ուժերի և ռուսական ավիացիայի մասնակցությամբ

Սիրիայում չորս տարվա դադարից հետո նորից հակամարտություն է բռնկվել։

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» իսլամիստական խմբավորումը թուրքամետ ուժերի աջակցությամբ շարժվել է Հալեպ քաղաքի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է «Царьград»-ը։

Ինչպես տեղեկացրել են աղբյուրները, «Հայաթ Թահրիր աշ-Շամի» հարձակումը կրում է զանգվածային բնույթ։ Արմատականներն արդեն մարտերի մեջ են մտել սիրիական բանակի դեմ։ Կիրառվում է զրահատեխնիկա։ Ջոկատն արդեն հաղթահարել է մի քանի բնակավայրեր դեպի Հալեպ ճանապարհին։ Մարտական բախումներ են գրանցվել Իդլիբում և Անադանա արվարձանում։ Եթե այն վերցվի, դա ճանապարհ կբացի գրոհայինների համար դեպի քաղաքի արևմտյան ծայրամասեր։ Սա ամենամեծ թեժացումն է չորս տարի առաջ հակամարտության սառեցումից հետո։

Սիրիական բանակն իր հերթին լուրջ խնդիրներ ունի վառելիքի հետ կապված։ Բացի այդ, ահաբեկիչներին ուղեկցում է մարտավարական հաջողությունը։ Սիրիայի բանակի պաշտպանությունը փլուզվում է բազաների և հենակետերի տեղակայման ցածր խտության պատճառով։

Ջիհադականներն ակտիվորեն հրապարակում են գերիների լուսանկարներ և տեսանյութեր։ Հանդիպում է նաև ռուսական հատուկջոկատայինների համազգեստը։ Լուսանկարներում պատկերված է առնվազն մեկ տղամարդու դի ակնհայտ սլավոնական արտաքինով։ Ահաբեկիչներն իրենք էլ հայտնում են, որ զոհվածը ռուս է։

Ինչպես տեղեկացրել է Mehr-ը, «Հայաթ Թահրիր աշ-Շամը» (ՀԹՇ) և «Ալ-Ֆաթհ ալ-Մուբին» օպերատիվ կենտրոնի խմբավորումները գրոհել են սիրիական բանակի դիրքերը Հալեպից արևմուտք՝ ենթադրաբար վերցնելով որոշ բնակավայրերի վերահսկողությունը։

Ինչպես տեղեկացնում է Syrian Observatory for Human Rights-ը, գրոհն ուղեկցվել է ինտենսիվ հրետանային և հրթիռային գնդակոծություններով կառավարական զորքերի և ՀԹՇ-ի հետ կապված խմբավորումների միջև։

Սիրիական կառավարական զորքերը գնդակոծել են խմբավորումների թիկունքի դիրքերը Աթարիբ, Դարաթ Իզա քաղաքների և մերձակա գյուղերի շուրջ։

Տեղեկացվել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը ավիահարվածներ է հասցրել ՀԹՇ դիրքերին։

Երեքշաբթի Հալեպից արևմուտք նկատվել է խաղաղ բնակիչների զգալի տեղաշարժ Աթարիբից և մերձակա գյուղերից՝ պայմանավորված ՀԹՇ զինված ուժերի ավելացման հետ, տեղեկացրել է Syrian Observatory-ն։

News.am