ՀԱՊԿ երկրների ղեկավարները 14 փաստաթուղթ են ստորագրել

Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ երկրների ղեկավարները հռչակագիր են ընդունել և ստորագրել մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, հայտնում է Belta-ն։

Երկրների ղեկավարների ստորագրմանն է ներկայացվել 14 փաստաթուղթ։ «Բոլոր հարցերն անցել են անհրաժեշտ հաստատման ընթացակարգերով, քննարկվել և հաստատվել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հանդիպման ժամանակ»,- գագաթնաժողովի մասնակիցներին տեղեկացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

Փաստաթղթերի ցանկում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, որը պատրաստվել է՝ հաշվի առնելով միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի դինամիկ զարգացումը։

«Հռչակագիրն արտահայտում է կազմակերպության դիրքորոշումը միջազգային անվտանգության արդի խնդիրների վերաբերյալ՝ հաշվի առնելով կազմակերպության գործունեության հիմնարար սկզբունքները և արտացոլում է կազմակերպության անդամ երկրների հիմնական մոտեցումները միջազգային փոխգործակցության և համագործակցության վերաբերյալ՝ ուղղված համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել է Գլխավոր քարտուղարը։

Երկրների ղեկավարներն ընդունել են ՀԱՊԿ Անվտանգության հատուկ խորհրդի հայտարարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ և որոշում տոնակատարության միջոցառումների պլանի վերաբերյալ։

Նշենք, որ Հայաստանը չի մասնակցել Աստանայում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներին։

News.am