Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել

Խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բոլոր 43 անձինք բերման են ենթարկվել «ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար»։

«Ակցիայի ընթացքում ցուցարարներից ոմանք բազմիցս դիմել են սադրիչ գործողությունների։ ՆԳՆ-ն մի քանի անգամ կազմակերպիչներին և բռնի խմբերին կոչ է արել օրենքի սահմաններում բողոքի ցույցեր կազմակերպել, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների ցուցումներին, բանավոր վիրավորել և ֆիզիկական դիմադրություն ցույց տվել։

Տարբեր լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներում պարզ երևում էր, թե ինչպես են ցուցարարները վնասում ենթակառուցվածքներին, ճանապարհների մակերեսին և տեսախցիկներին։ Գիշերը Ռուսթավելի պողոտայում ցուցարարները հրկիզել են անհայտ առարկաներ, բարիկադներ կանգնեցրել, վնասել Թբիլիսիի քաղաքապետարանի և մասնավոր անձանց գույքը, ոստիկանների ուղղությամբ նետել ապակե շշեր, քարեր, երկաթե իրեր և պիրոտեխնիկա։

Այս բռնարարքները կանխելու համար անցած գիշեր ՆԳՆ-ն բազմիցս կիրառել է օրենքով թույլատրված հատուկ միջոցներ։ Մինչ հատուկ միջոցներ կիրառելը տեղում հավաքվածները նախապես զգուշացվել են»,- ասվում է տեղեկատվության մեջ։

News.am