ՌԴ ԱԳ նախարարը դիմել է Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի մասնակիցներին

Ձեր հանդիպումը այս անգամ ևս համախմբել էր մեր երկրների քաղաքագիտության, գիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի է Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում, որն ընթերցել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ուղերձում նշվում է.

«Հատուկ կնշեմ երիտասարդական ակտիվիստների մասնակցությունը ֆորումին։ Միջոցառման օրակարգը ներառում է կարևոր հարցերի լայն շրջանակ: Հուսով եմ, որ դուք մեծ ուշադրություն կդարձնեք մեր ընդհանուր պատմության այնպիսի գալիք հիշարժան ամսաթվերին, ինչպիսիք են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի ստորագրման երկուհարյուրամյակը։

Վստահ եմ, որ Ձեր միջոցառումը կանցնի բարեկամական մթնոլորտում, թույլ կտա համակողմանիորեն վերլուծել ռուս-հայկական բազմաբնույթ հարաբերությունների հիմնական ասպեկտները, նախանշել դրանց զարգացման ուղիները և, որ ամենակարևորն է, կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը»։

News.am