Թուրքամետ իսլամականները վերահսկողության տակ են վերցրել Հալեպի մեծ մասը
Syrian Observatory for Human Rights (SOHR) մոնիթորինգային խումբը տեղեկացրել է, որ իսլամիստական խմբավորումներն այժմ վերահսկում են Հալեպ քաղաքի մեծ մասը, հայտնել է AFP-ը։
Ահաբեկիչները նախաձեռնել են կայծակնային հարձակում սիրիական կառավարության ուժերի դեմ, որոնց աջակցում են Իրանը և Ռուսաստանը, չորեքշաբթի օրվանից, նույն օրը, երբ հարևան Լիբանանում ուժի մեջ մտավ փուխր հրադադարտ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև, երկու ամսվա համատարած պատերազմից հետո։
«Հայաթ Թահրիր աշ-Շամը և խմբավորման դաշնակիցները... վերահսկողության տակ են վերցրել քաղաքի մեծ մասը, կառավարական կենտրոնները և բանտերը»,- տեղեկացրել են SOHR-ում։
Իսլամիստական դաշինքը, որը գլխավորում է «Ալ-Քաիդայի» նախկին սիրիական բաժանմունքը, վերահսկում է Իդլիբի մեծ մասը Սիրիայի հյուսիս-արևմուտքում, ինչպես նաև հարևան Հալեպ, Համա և Լաթաքիա նահանգները։
Գիշերը ռուսական ռազմական ինքնաթիռները առաջին անգամ 2016-ից հետո հարձակումներ են գործել Հալեպի շրջաններում, ավելացրել է կազմակերպությունը։
Զոհերի թիվը բախումների ընթացքում հասել է 311 մարդու, որոնցից 183-ը՝ իսլամիստական խմբավորումից, որին աջակցում է Թուրքիան, 100 զինվոր կառավարական ուժերից և 28 խաղաղ բնակիչ։
Պետական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ չորս խաղաղ բնակիչ սպանվել է Հալեպի ուսանողական հանրակացարանի գնդակոծման ժամանակ։
AFP թղթակիցը տեղեկացրել է, թե ինչպես են ուրբաթ իսլամականները տոնել Հալեպի գրավումը։ Մեկ այլ թղթակից տեսել է հակակառավարական ուժերի մարտիկներին քաղաքի ամրոցի մոտ։
SOHR-ը իր հերթին տեղեկացրել է, որ «Հալեպի նահանգապետը և ոստիկանության ու անվտանգության հրամանատարը հեռացել են քաղաքի կենտրոնից»։
Գիշերային ավիահարվածները համընկել են «շրջան խոշոր ռազմական ուժերի» գալու հետ, տեղեկացրել է SOHR-ը։
Բանակի հայտարարությունում ասվում է, որ զորքերը հետ են մղել քաղաքի դեմ հարձակումը և հետ վերցրել որոշ դիրքեր։
SOHR տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը շաբաթ AFP-ին հայտնել է, որ իսլամականները արագ գրավել են Հալեպի մեծ մասը՝ զգալի դիմադրության չհանդիպելով։
Կազմակերպության տվյալներով՝ ջիհադականները և նրանց դաշնակիցները հաջողությունների են հասել նաև հյուսիսում, այդ թվում գրավել են Սարակիբ քաղաքը, որը գտնվում է Հալեպ տանող ճանապարհին, 40 կիլոմետր հարավ-արևմուտքում։
Ռուս զինվորականները ուրբաթ հայտնել են, որ ռմբակոծում են «ծայրահեղական ուժերը», իսկ Թուրքիան պահանջել է դադարեցնել Իդլիբի ռմբակոծումները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքամետ իսլամիստական խմբավորումները, որոնք մարտնչում են Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ, անսպասելի հարձակման են անցել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։
Մարտերը վերսկսվել են նաև Սարակիբ քաղաքի մոտ Իդլիբի նահանգում։ Ապստամբներին գլխավորում է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արմատական խմբավորումը՝ որն առանձնացել է «Ալ-Քաիդայից» 2017թ.։
News.am