Ֆիդան․ Կայունությունը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովասում և Միջերկրածովում մեր գլխավոր նպատակն է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ հայտնել է, որ սպառազինումը Մերձավոր Արևելքում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճում է, և նախազգուշացրել է, որ դա կարող է աշխարհը կանգնեցնել «անդունդի, միջուկային պատերազի վտանգի եզրին», փոխանցել է «Անադոլուն»։

«Գլոբալ համակարգը բախվում է երկու սովորական պատերազմի միաժամանակ, և դրանք բոլորն ունեն գլոբալ հետևանքներ։ Կայունությունը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովասում և Միջերկրածովում, ինչպես նաև Սև ծովում մեր գլխավոր նպատակն է»,- ասել է նա Ստամբուլում, «TRT World Forum 2024» միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը, որը կոչված է «աջակցելու միջազգային խաղաղությանը և անվտանգությանը», չի կարողացել կատարել այս առաքելությունը։

«Ոչ մի կարգ չի կարող կայուն լինել, եթե այն հիմնված չէ արդարության վրա»,- ավելացրել է Ֆիդանը։

News.am