Վարչապետ․ Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենար չի լինի
Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենար չի լինի։ Այս հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։
«Վերջին 4 տարիների ընթացքում մենք անցել ենք ընդդիմության՝ դրսից ծրագրված հեղափոխական սցենարի երկու փորձի միջով։ Երկուսն էլ ձախողվել են։ Այսօր ընդդիմության ռեսուրսներն ավելի քիչ են, ինչից ելնելով՝ երրորդ փորձը չի կայանա։ Վրաստանում «մայդան» չի լինի։ Դուք գիտեք, թե «մայդանը» ինչ բերեց Ուկրաինային, 5 օր անց սկսվեց պատերազմը... Ուստի «մայդանի» սցենարը Վրաստանում չի կայանա, այսօրվա Վրաստանը 2013 թվականի Ուկրաինան չէ, ուրեմն «մայդանի» սցենարը չի իրականանա»,-հայտարարել է Կոբախիձեն։
Նա նաև պարզաբանել է, որ Վրաստանը չի դադարեցրել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, այլ հարցը ժամանակավորապես հանել է օրակարգից։
«Մենք ասում ենք՝ այդ հարցն առաջիկա 4 տարիներին օրակարգում չի լինի, որպեսզի ոչ մեկին շանտաժի հնարավորություն չտանք», - ասել է Վրաստանի վարչապետը:
Sputnik Արմենիա