2024-12-02 09:22
Լրատվական գործակալություններ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ, հայտնում է Interpressnews-ը։
Ոստիկանության այս գործողությունը ցուցարարները ողջունել են բացականչություններով. Նրանք վանկարկում են «Վրաստան, Վրաստան»։
Միաժամանակ ցուցարարները պիրոտեխնիկա են օգտագործում։
Ցուցարարները բողոքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ, ըստ որի Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը։
News.am