Երկրաշարժ Լոռու մարզում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Րոպեներ առաջ երկրաշարժ է եղել ՀՀ Լոռու մարզում` Ստեփանավան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս–արևմուտք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Սույն թվականի եկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 4106⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 34 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Sputnik Արմենիա