2024-12-02 12:04
Լրատվական գործակալություններ
Իրանի արտաքին գործերի նախարարը Թուրքիայում է
Արաղչին ժամանել է գիշերը Անկարա` երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարարը գիշերը ժամանել է Անկարա։ Այսօր նա կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և ներկա իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում։
Իրանի արտգործնախարարի այցը տարածաշրջան ինքնին մեծ նշանակություն ունի։ Հանդիպումների ընթացքում նա ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում մնում է անփոփոխ և հայտնել է իր վճռականությունը՝ աջակցելու Բաշար ալ-Ասադի իշխանությանը։
Aravot.am