Հայաստանում 1 ամսում 5 մարդ է վարակվել կարմրուկով

Հայաստանում 1 ամսում կարմրուկով վարակվելու 5 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Հոսպիտալացված անձ չկա»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կարմրուկով վարակվելու 561 դեպք է արձանագրվել։

Վարակվածներից 336-ը երեխաներ են, 225-ը` մեծահասակներ։

Sputnik Արմենիա