2024-12-03 16:04
Լրատվական գործակալություններ
ԻԼԻՊ-ից և Ալ-Քայիդայից մնացած ահաբեկիչերը դարձել են անձամբ Էրդողանի բանակը
Մինչ շատերը հապաղում են ասել, որ Հալեպի առումը ուղիղ թուրքական հարձակման արդյունք է, որը իրականացվում է պրոքսի ահաբեկչական խմբերի միջոցով, մենք պետք է հիշենք Թայիփ Էրդողանի մեկ ամսվա վաղեմությամբ արված հայտարարությունը.
«Առաջիկայում մենք կունենանք լավ նորություններ մեր ժողովրդի համար, որոնք կապահովեն ինչպես անվտանգություն մեր ողջ հարավային սահմաններով, այնպես էլ մեր մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգությունը»։
Ակնհայտ է, որ ԻԼԻՊ-ից և Ալ-Քայիդայից մնացած ահաբեկչական խմբավորումները դարձել են Թուրքիայի և անձամբ Էրդողանի բանակը։ Հենց այս ահաբեկիչներն էին գործում Արցախում, և հենց այս ահաբեկիչներն են ապագայում դառնալու թուրքական պատուհաս ողջ տարածաշրջանի համար։
Արա Պողոսյան, քաղաքագետ
Verelq.am