Պեսկով․ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնելու հիմքեր չկան

Ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմքեր չկան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս մասին ասել է «Իզվեստիա»-ին։

Միաժամանակ նա նշել է, որ շատ երկրներ, այդ թվում` Կատարը, հայտարարել են, որ պատրաստ են իրենց տարածքը տրամադրել բանակցությունների համար։

«Էմիրությունն իսկապես շատ ակտիվ է մի շարք հարցերի շուրջ միջնորդական ծառայությունների առումով, և դա արդյունավետ է անում։ Բացի այդ, մեր երկկողմ հարաբերությունները հիանալի են զարգանում։ Եվ մենք երախտապարտ ենք բոլոր երկրներին նման բարի կամքի համար, այդ թվում` Կատարին», - ասել է Պեսկովը։

Նոյեմբերի 27-ին և 28-ին Մոսկվայում Կատարի դեսպանատանը երկու արարողություն է տեղի ունեցել երեխաներին Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող հարազատներին վերադարձնելու համար։ Կատարը քննարկում է իր միջնորդության ուղիների ընդլայնումը, այդ թվում՝ ռազմագերիների փոխանակման հարցեր։

Sputnik Արմենիա