Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի վարչապետին

Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի կառավարությունը կազմալուծվել է, երբ խորհրդարանն անվստահություն է հայտնել, հայտնում է France 24-ը։

574 խորհրդարանականներից 331-ը կողմ է քվեարկել անվստահություն հայտնելու նախագծին, որով պաշտոնանկ է արել վարչապետ Միշել Բարնիեին և նրա կառավարությանը։

Որոշում ընդունելու համար 288 ձայների մեծամասնություն էր անհրաժեշտ։ 1962 թվականին Ժորժ Պոմպիդուից հետո Ֆրանսիայի ոչ մի կառավարություն վստահության քվեն չի կորցրել:

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է անհապաղ նոր վարչապետ նշանակել։

Բայց թե ում կընտրի նա որպես Միշել Բարնիեին փոխարինող, դեռ պարզ չէ:

Նախագահի ցանկում ընդգրկված են ձախակողմյան թեկնածու Բեռնար Կազնյովը, նախկին նախարար Քսավյե Բերտրանը և զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկոռնյուն։

News.am