Հալեպահայերին նյութական օգնության տրամադրման գործընթացը մեկնարկել է

Հալեպում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում հալեպահայերին նյութական օգնության տրամադրման գործընթացը մեկնարկել է։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» պարբերականը։

«Առաջիկա օրերին նյութական օգնության բաշխման աշխատանքները հետևողականորեն և կազմակերպված շարունակվելու են, որպեսզի հալեպահայ բոլոր ընտանիքները ստանան իրենց տրամադրած նյութական աջակցությունը»,–նշում է պարբերականը։

Հալեպահայերին օգնություն բաժանելու գործընթացն ընթանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովանավորությամբ։

Sputnik Արմենիա