Թուրքագետ․ Իսրայելը զենքի վերջին մատակարարումներն Ադրբեջան, ըստ ամենայնի, իրականացնել է իր համար

Հակառակ հրապարակային տեսանկյունից Թել Ավիվի և Անկարայի միջև ոչ բարդ հարաբերություններին, Իսրայելը Թուրքիային իբրև հավասարակշռող ուժ է դիտարկում Իրանի հետ առճակատման մեջ, որպեսզի մերձավորարևելյան տարածաշրջանում մենակ չմնա: Դրա մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Թուրքիայի համար Իսրայելը նույնպես կարևոր է, բայց արդեն Թել Ավիվի գործողությունները քննադատելու միջոցով իրեն որպես իսլամական աշխարհի մաս դիրքավորվելու տեսանկյունից։ Ե՛վ Թուրքիան, և՛ Իսրայելը փորձում են չկորցնել միմյանց նկատմամբ այդ փոխկախվածությունը»,- նշել է փորձագետը։

Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Իսրայելը Թուրքիան չի ​​դիտարկում իբրև խոչընդոտ Ադրբեջանի կլանման համար, և Բաքվի հետ Թել Ավիվի հարաբերությունները Բաքվի և Անկարայի հարաբերությունների վրա բացասաբար չեն անդրադառնում։

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ինտեգրումը միայն խորանում է, և ես չեմ կարծում, թե Իսրայելը կարող է սեպ խրել այդ գործընթացի մեջ։ Իսրայելի համար կարևոր է ռազմական ներկայությունն Իրանին սահմանակից Ադրբեջանում»,-հավելել է Սաֆրաստյանը։

Նա չի բացառել, որ վերջին շրջանում Իսրայելն Ադրբեջանին զենքի ակտիվ մատակարարումն իրականացնում է Իրանի հետ հնարավոր պատերազմի նկատառումներով։