«Մայր Հայաստանը» հավաքել է 17 հազար ստորագրություններ տրանսպորտային ռեֆորմների իր նախագծի համար

«Մայր Հայաստան» խմբակցությունը հավաքել է երևանցիների 17 հազար ստորագրություն տրանսպորտային ռեֆորմների իր նախագծի ներկայացման համար։ Այս մասին բացօթյա ճեպազրույցում ասել է խմբակցության ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանը։

Նա հիշեցրել է, որ «Մայր Հայաստանը», համաձայն չլինելով քաղաքային իշխանությունների գաղափարներին տրանսպորտի ռեֆորմների ոլորտում, նախաձեռնել է սեփական նախագիծը։ Քանի որ ավագանիում այն մերժել են, որոշվել է ստորագրահավաք կազմակերպել, դա թույլ կտա նախագիծն օրակարգ մտցնել։ Նախագիծը ներկայացրել են քաղաքացիներին և հավաքել 17 հազար ստորագրություն, չնայած կիսով չափ քիչ էր հարկավոր, նշել է Թևանյանը։

Նախագիծն այդուհետ ներկայացվել է քաղաքացիների անունից։ Եթե այն մերժեն, հարցը կարող է դրվել հանրաքվեի, ինչի համար անհրաժեշտ կլինի մայրաքաղաքի բնակիչների 10 տոկոսի ստորագրությունը։

Թևանյանը հակիրճ ներկայացրել է, թե ինչ է սպասվում երևանցիներին քաղաքի իշխանությունների թեթև ձեռքով և «Մայր Հայաստանի» առաջարկից։ Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է փոխադրավարձը թողնել նույնը, իսկ փոխադրման աժեքը փաթեթի գնման դեպքում կլինի ավելի քիչ։

News.am