Ջաբարով․ Միայն ՀԱՊԿ-ը կապահովի Հայաստանի անվտանգությունը

Միայն ՀԱՊԿ-ը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին NEWS.ru-ի զրույցում ասել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «ամեն վայրկյան» Երևանն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ Նրա խոսքերով, որոնք մեջբերել է «ՌԻԱ Նովոստին», եթե անշրջելիության կետը դեռ չի հատվել, ապա դա տեղի կունենա ամենայն հավանականությամբ։ Դեռ սեպտեմբերին Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը հեռացել է ՀԱՊԿ-ից սպառնալիքի պատճառով, որը կառույցը ստեղծել է Հայաստանի ինքնիշխանության համար։

Ջաբարովի խոսքով՝ Ռուսաստանը հուսով է, որ բոլոր տարաձայնությունները հանրապետության հետ կլուծվեն։

«Ես այն դիրքորոշման կողմնակից եմ, որը ներկայացրել է մեր նախագահը։ Ես պարզապես չեմ տեսնում, թե ով կարող է փոխարինել, ով կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը արտաքին սպառնալիքի դեպքում, ՀԱՊԿ-ից բացի»,- ասել է նա։

Ջաբարովը կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա լավ գործընկեր դառնալ Երևանի համար։ Նա բերել է Ուկրաինայի օրինակը, որը փորձում էր հարաբերություններ ստեղծել Վաշինգտոնի հետ Մոսկվայի փոխարեն։

«Ես հուսով եմ, որ կհաղթանակի առողջ բանականությունը մեր հարաբերություններում։ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի ժողովրդի միակ հավատարիմ բարեկամը տեսանելի ապագայում»,- ասել է նա։

News.am