2024-12-05 16:28
Լրատվական գործակալություններ
Զարգացման ասիական բանկը Հայաստանին կտրամադրի 89,4 մլն եվրոյի վարկ
Զարգացման ասիական բանկը Հայաստանին կտրամադրի 89 մլն 469 հազար եվրոյի վարկ։ Այս մասին Ազգային ժողովում, համապատասխան հարցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 5-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ 2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր. Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը։
Միջոցները կտրամադրվեն բյուջեի դեֆիցիտի ծածկմանը։
«Վարկային միջոցների յուրացման ժամկետը՝ 2025թ. հունիսի 30։ Տոկոսադրույքը կլինի լողացող»,- ասել է Հովհաննիսյանը։
Վարկի մարման ժամկետը կկազմի 15 տարի։ Դրանցից արտոնյալ է 3 տարին։
News.am