Թուրքիայի ներկայացուցիչը խոստանում է «մինչև վերջ աջակցություն» «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցում
Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը խոստանում է «մինչև վերջ աջակցություն» «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցում։ Հիշեցնենք, որ «արևմտյան Ադբեջան» ասելով նկատի ունեն... Հայաստանը։
«Արևմտյան ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ իրենց տուն։ Թուրքիան մինչև վերջ կաջակցի նրանց հայրնեիք վերադարձի կոչին։ Դա ընդհանուր պայքար է բոլորի համար, ով հավատում է արդարությանը»,- ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Շամիլ Այրըմը պանելային նիստում, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կազմակերպված վերադարձի իրավունքի» II միջազգային կոնֆերանսի շրջանակում։
Ադրբեջանի՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու կոչերը տարածքային պահանջներ չեն պարունակում։ Սակայն Ադրբեջանի և Թուրքիայի տարածքների պահանջներն արտացոլված են Հայաստանի սահմանադրությունում։ Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը, պահանջում են բացառել այդ կետերը»,- տեղեկացրել է թուրք խորհրդարանականը։ Թե ինչու է այդ դեպքում Հայաստանի տարածքը մատուցվում որպես «արևմտյան Ադրբեջան», Այրըմը, բնականաբար, չի նշում։
News.am