2024-12-07 08:54
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳ նախարար․ Սիրիայում տիրող իրավիճակը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանը
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող անկայունությունը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանը, հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը:
Արաղչին դա պայմանավորեց այն փաստով, որ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները «սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների աջակցությամբ» երկարաժամկետ ծրագիր են մշակել՝ տարածաշրջանում քաոս և բռնություն ստեղծելու համար:
News.am