ԻՆՉՊԵՍ 30 ՎԱՅՐԿՅԱՆ ՏԵՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՔԱՈՍԻ ՎԵՐԱԾԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ. (ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ)

36 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց բառի բուն և փոխաբերական իմաստով։ Արխվային կադրերում երևում է, թե 1988 թվականի երկրաշարժից հետո ինչ էր կատարվում աղետի գոտում։

 

1988 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 11: 41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ամենասարսափելի աղետներից մեկը` ավելի քան 9 բալուժգնությամբ ավերիչ երկրաշարժը։

Հայաստանի հյուսիսում ընդամենը 30 վայրկյան տևած երկրաշարժն իսկական քաոսի վերածեց երկիրը։ Թե ինչ էր կատարվում Հայաստանում ողբերգությունից րոպեներ առաջ և օրեր հետո, Sputnik Արմենիան ներկայացնում է արխիվային կադրերով։

Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, ընդհանուր առմամբ` 21 քաղաք և 324 գյուղ։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։ Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Երկրաշարժը շարքից հանեց Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը։

Պաշտոնական տվյալներով` երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, սակայն իրականում թիվն անցնում էր 35 հազարը։ Անօթևան դարձավ 530 հազար մարդ։

Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին ավելի քան 100 երկրներ։ Երևանի և Լենինականի օդանավակայաններ բերվեցին բժշկական սարքավորումներ, դեղորայք, դոնորական արյուն, հագուստ և պարենամթերք:

...36 տարի է անցել, բայց այս ողբերգության թողած վերքերը դեռ չեն սպիացել։

Sputnik Արմենիա