2024-12-07 16:07
Լրատվական գործակալություններ
Իրանը հերքում է Դամասկոսում դեսպանատան տարհանման մասին լուրերը
Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման ֆոնին Դամասկոսում Իրանի դեսպանատան տարհանման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ ՌԻԱ նովոստիի հաղորդմամբ, Mehr գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տարհանման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը նախկինի պես»,- ասել է նա։
Panorama.am