Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները Մոսկվայում են

Սիրիայի պաշտոնաթող նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԻԱ Նովոստին հայտնել է Կրեմլի աղբյուրը։

«Սիրիայի նախագահ Ասադը և նրա ընտանիքի անդամները Մոսկվայում են, նրանց ապաստան են տրամադրել», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է, որ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել հումանիտար նկատառումներից ելնելով։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, թե հավանական է, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով։ Սիրիայի նախագահի ինքնաթիռն օդ էր բարձրացել Դամասկոսի օդանավակայանից: Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարներից։ Որոշ լրատվամիջոցների տվյալներով էլ` Սիրիայի պաշտոնաթող նախագահը փախել էր ԱՄԷ։

Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն է հաստատել դեկտեմբերի 8-ի գիշերը։ Կառավարական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին: Նախագահը լքել է երկիրը։

Sputnik Արմենիա